|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հռոմի կլինիկայում բուժում անցնող Ֆրանցիսկոս պապի մոտ հայտնաբերել են երկկողմանի թոքաբորբ: Այս մասին հայտնել են Վատիկանի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ 88-ամյա քահանայապետի մոտ շնչառական վարակը հանգեցրել է նաև բրոնխիալ ասթմայի։
«Լաբորատոր թեստերը, կրծքավանդակի ռենտգեն ախտորոշումը և Սրբազան Հոր վիճակը ցույց են տալիս բարդ պատկեր», - ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Ներկայում քահանայապետը հակաբիոտիկներով բուժում է ստանում:
Այդուհանդերձ, նա լավ տրամադրություն ունի և շնորհակալություն է հայտնում իր ապաքինման աղոթքների համար, հավելել է Վատիկանի մամուլի քարտուղար Մատեո Բրունին։
Ֆրանցիսկոս պապը հունվարին հիվանդացել էր բրոնխիտով։ Փետրվարի 14-ին նա հոսպիտալացվել է Հռոմի Agostino Gemelli կլինիկա, քանի որ հիվանդությունը ձեռք էր բերել քրոնիկական բնույթ։