|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․
«Հարգելի' արթիկցիներ,
Օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Արթիկի համայնքապետարանը որոշել է 1941֊1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանն ապամոնտաժելու և այլ վայր տեղափոխելու վերաբերյալ։
Այդ օրերին բազմաթիվ ահազանգեր ստացա արթիկցիներից, ովքեր իրենց մտահոգությունն էին հայտնում տվյալ հարցի վերաբերյալ։
Անմիջապես պատգամավորական հարցում ուղարկեցի Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին` հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Փետրվարի 10֊ին ստացել եմ հարցմանս պատասխանը։
Հարցը մշտապես պահելու եմ իմ ուշադրության կենտրոնում»։