|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ։
«Ես խոսել եմ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։ Մենք քննարկել ենք նրա առաջիկա այցը Ուկրաինա, որը մեզ համար շատ կարևոր է»,- ասվում է Երմակի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Երմակի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել է նաև ռազմաճակատում տիրող իրավիճակը և Մյունխենի անվտանգության համաժողովում կայանալիք հանդիպումը։