|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարայի հետ։
«Ահմեդ Ալ-Շարաան Ֆրանսիայի նախագահից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա»,- ասվում է հայտարարության տեքստում։
Նշվում է, որ Մակրոնը շնորհավորել է ալ-Շարաային՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և «լիակատար աջակցություն է հայտնել Սիրիայի անցումային փուլին»։
«Նախագահները քննարկել են Սիրիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները և նրա կայունությունը պահպանելու համար միասին աշխատելու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։