|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։
«Ուկրաինան պատրաստ է գործարք կնքել: Եվ որպեսզի հասկանալի լինի, ասեմ, որ սա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար: Եթե ես լինեի նախագահ, դա երբեք չէր լինի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի վիրտուալ ելույթում:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իր ղեկավարությամբ նման հակամարտություններ չէին ծագում՝ հավելելով. «Իմ առաջին նախագահության ժամանակ անգամ նման սցենարի մասին խոսք չի եղել»։