|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ նախատեսում է այցելել Երեւան։
«Մեր նախարարությունների միջև համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտություն կա, և ես անպայման կօգտվեմ Երևան այցելելու հրավերից, որն ինձ այսօր հաստատեց Արարատ Սամվելովիչը»,-ասել է ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո։
«Մենք նաև կվերսկսենք և կշարունակենք կանոնավոր երկխոսությունը [արտաքին գործերի փոխնախարարների] միջև և պայմանավորվել ենք մոտ ապագայում պատրաստել արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ևս երկամյա պլան»,- նշել է Լավրովը։
Իր հերթին Միրզոյանը նշել է, որ կսպասի իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը։