|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիրը չի երաշխավորում Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Թեև, իհարկե, հաշվի առնելով, որ Բրիտանիան ՆԱՏՕ-ի անդամ է, նրա ռազմական ենթակառուցվածքի առաջխաղացումը դեպի մեր սահմանները, անշուշտ, բավականին մտահոգիչ տարր է: Բայց ամեն դեպքում, պարզապես պետք է շարունակենք վերլուծել այն, ինչ տեղի կունենա», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ բրիտանական կառավարությունը հայտարարել էր, որ Միացյալ Թագավորությունը կուսումնասիրի Ուկրաինայում պաշտպանական ենթակառուցվածքի տարրեր, այդ թվում՝ ռազմակայաններ տեղակայելու տարբերակներ՝ Ուկրաինայի հետ «հարյուրամյա գործընկերության» համաձայնագրի շրջանակում։