|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Մհեր Սահակյանը հայի այն կերպարն էր, որ յուրաքանչյուր վայրում վառ և դրական կերպարով պետք է հիշատակել։ Լինելով ազգային, հայրենասեր և պատվախնդիր անձնավորություն՝ Մհեր Սահակյանը, թեև անժամանակ հեռացավ, բայց իր հետևից թողնում է հսկայական ժառանգություն՝ հայրենապաշտության, հայրենանվիրման, արժանապատվության, և, որ ամենակարևորն է, հայ ընտանիքի դրական ու լուսավոր կերպարին, որը 4 զավակ է պարգևել մեր ազգին։ Ցավալի է, որ նա չի տեսնելու իր զավակների մեծանալը և հայրենիքին իրենից ոչ պակաս նվիրվածությունը։
Որպես քաղաքական թիմի անդամ՝ Մհերը միշտ եղել է առաջնագծում, մշտապես կարողացել է թե՛ գաղափարական, թե՛ իրական քաղաքական պայքարում տանել իր սկզբունքային պայքարը։ Որպես հայ տղամարդու կերպար՝ մշտապես հասանելի է եղել մեր հայրենակիցներին»,- ասել է Արծվիկ Մինասյանը Մհեր Սահակյանի մասին։
Մանրամասն՝ տեսանյութում