|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական ոլորտը։ «էրմենիհաբերի»-ի հաղորդմամբ, Թուրքիայի կրթության նախարար Նազիր ալ-Քադիրին սոցցանցում գրառում է կատարել և նշել, որ Սիրիայի դպրոցների ուսումնական ծրագիրը փոփոխություններ է կրել։
Նա մասնավորապես նշել է, որ պատմության դասագրքերում նախկինում գործածվող «Օսմանյան օկուպացիա» տերմինը փոխարինվել է «Օսմանյան իշխանություն» տերմինով։ Նախկին ռեժիմի (ի նկատի ունի Բաշար ալ-Ասադի ռեժիմի) հետ կապված տեղանունները, նրանց համար գրված արաբերեն տեքստերն այլևս չեն կիրառվի և դրանց փոխարեն կլինեն գրական ու չափածո ստեղծագործություններ։
Ըստ թուրքական լրատվամիջոցի, Սիրիայի դպրոցական դասագրքերում շտկվում է «օսմանյան ամոթը»: