|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հաստատել է Շվեյցարիային որպես կառույցի նախագահ 2026 թվականին, իսկ առաջիկա տարում այդ գործառույթները կկատարի Ֆինլանդիան։ Այս մասին նշված է ԵԱՀԿ կայքում տարածված հաղորդագրության մեջ։
ԵԱՀԿ-ում 2026-ին նախագահելու համար Շվեյցարիայի ընտրության մասին հայտարարել է գործող նախագահ, Մալթայի փոխվարչապետ և արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Յան Բորգը։
Նշվում է, որ ԵԱՀԿ 57 մասնակից պետություններն այսպիսով արտահայտել են իրենց հավաքական հանձնառությունը՝ աջակցելու կազմակերպության հիմնական աշխատանքին աշխարհաքաղաքական մարտահրավերների ժամանակաշրջանում։
ԵԱՀԿ-ի նախագահությունը մեկ տարով վարում է ԵԱՀԿ մասնակից պետությունը, որի ԱԳ նախարարը հանդիսանում է գործող նախագահ:
Նախագահությունը համակարգում է որոշումների կայացումը և սահմանում ԵԱՀԿ առաջնահերթությունները իր պաշտոնավարման ընթացքում: