|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«ԵԱՏՄ գործունեությունը նպաստում է գործարար կապերի զարգացմանը, ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի ամրապնդմանը, իսկ ամենակարևորը՝ ինտեգրացիոն փոխգործակցությունը օգուտ է բերում միավորման մասնակիցներից յուրաքանչյուրին, իրականում օգնում է ապահովել և եվրասիական հնգյակի, և ընդհանուր առմամբ եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների կայուն, հաստատուն աճը, հանգեցնում է մեր երկրների կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը»,-հավելել է նա:
Պուտինն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ-ի գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությունը և շահագրգռված է ինտեգրացիոն միավորման ամրապնդման ուղղությամբ աշխատանքների ակտիվացմամբ: