|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, ևս 205 մարդ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին, ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի և 68 տուժածի մասին:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում Սուրբ ծննդի տոնավաճառում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ։
Կասկածյալը ձերբակալվել է։
Նախնական տեղեկություններով՝ վրաերթը կանխամտածված է եղել, ավտոմեքենան վարել է Սաուդյան Արաբիայում ծնված 50-ամյա Թալեբ Ա.-ն, որը 2006 թվականից բնակվում է Գերմանիայում, մասնագիտությամբ բժիշկ-հոգեբույժ է և հոգեթերապևտ: