|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանում նախագահական ընտրությունները համարվում են կայացած, քանի որ դրանց արդեն մասնակցել է 300 հոգուց բաղկացած ընտրական կոլեգիայի կեսից ավելին, ճեպազրույցում ասել է ԿԸՀ նախագահ Նատիա Իոսելիանին, գրում է РИА Новости-ն։
«Ժամը 11:30-ի դրությամբ խորհրդի 170-ից ավելի անդամներ արդեն մասնակցել են գործընթացին, հետևաբար ընտրությունները կայացել են, քանի որ դրանց մասնակցել է խորհրդի ամբողջական կազմի կեսից ավելին»,- պարզաբանել է նա։
Վրաստանի նախագահական ընտրությունների քվեարկության գործընթացը խորհրդարանի շենքում ընթանում է հանգիստ, հանդիպումն ուղիղ հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։