|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում հայտարարել է, որ երկրի ՆԳՆ-ին «ուղիղ 5 օր է պահանջվել արմատական ընդդիմության ռեսուրսները չեզոքացնելու համար»։
«Պատերազմի կուսակցությունը կազմակերպեց պատերազմի սիմուլյացիա, հանուն որի ծրագրում էր հաղթել ընտրություններում, մենք տեսանք դրա փոքրիկ սիմուլյացիա Ռուսթավելի պողոտայում։ Սակայն դուք տեսաք, որ ՆԳՆ-ին անհրաժեշտ էր ուղիղ 5 օր՝ արմատական ընդդիմության ռեսուրսները չեզոքացնելու համար։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարությանը, նախարար Վախթանգ Գոմելաուրիին և ոստիկանությանը»,- ըստ վրացական Tabula տեղեկատվական կայքը հայտարարել է Կոբախիձեն։