|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները Քաթարում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, հայտնում է Tasnim-ը։
Շաբաթ օրը Քաթարում «Դոհա ֆորում 2024»-ի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին և Սաուդյան Արաբիայի նրա գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, մասնավորապես՝ Սիրիայում տիրող անկարգությունները:
Արաքչին Սաուդյան Արաբիայի նախարարին տեղեկացրել է Դոհայում Աստանայի ձևաչափով նախարարների հանդիպման ժամանակ քննարկված թեմաների և տարածաշրջանի երկրներ կատարած այցերի ընթացքում իր խորհրդակցությունների արդյունքների մասին։
Իր հերթին, բեն Ֆարհանը Սաուդյան Արաբիայի աջակցությունն է հայտնել Սիրիայում բախումներին ու բռնություններին վերջ դնելուն և ուշադրությունը երկխոսության և խնդիրների քաղաքական լուծումների վրա կենտրոնացնելուն։