|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները կոչ են արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին լքել երկիրը և ձևավորել վտարանդի կառավարություն։
Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հրատարակությունը պնդում է, որ Ասադը մնացել է Սիրիայում ուրբաթ օրը, իսկ անցած շաբաթ նրա կինն ու երեխաները գնացել են ՌԴ, իսկ փեսաները՝ ԱՄԷ։
Թերթի տվյալներով՝ Ասադը Թուրքիային խնդրել է «միջամտել ապստամբներին կանգնեցնելու համար», ինչպես նաև զենք ու հետախուզական աջակցություն է խնդրել Եգիպտոսից, Հորդանանից, Իրաքից և Արաբական Միացյալ Էմիրություններից, սակայն մերժում է ստացել։