|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանում 1 ամսում կարմրուկով վարակվելու 5 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
«Հոսպիտալացված անձ չկա», - ասված է հաղորդագրությունում։
Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կարմրուկով վարակվելու 561 դեպք է արձանագրվել։
Վարակվածներից 336-ը երեխաներ են, 225-ը` մեծահասակներ։