|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանը դեռևս հայտարարություն չի արել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Այս մասին այսօր Աստանայում լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հայաստանը չի հայտարարել իր դուրս գալու մասին, համենայնդեպս առայժմ չի հայտարարել։ Նա հայտարարել է, որ միառժամանակ դադար է վերցնում, բայց միևնույն ժամանակ աջակցում է բոլոր այն փաստաթղթերին, որոնք ընդունվում են մեր այսօրվա հանդիպման և բանակցությունների ընթացքում»,- ասաց նա։