|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանը հույս ունի Հայաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում լիարժեք գործընկերության վերականգնման վրա, Երևանի համար դռները բաց են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ակնկալում ենք, որ ելնելով բարեկամ երկրի և, իսկապես, ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից, մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիովին կվերականգնվի»,- ասել է Զախարովան ու հավելել. «Մենք վերահաստատում ենք, որ այս փուլում Երևանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ում լայնածավալ համագործակցությանը վերադառնալու համար»։