|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա լրատվամիջոցներին ասել է, որ իր որոշման մասին կհրապարակի երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին։
Հիշեցնենք՝ երեկ Հանրայինի եթերում Փաշինյանը հայտարարել էր, որ խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին՝ մանդատները վայր դնել: Նարեկ Զեյնալյանն արդեն իսկ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, ԱԺ նախագահը հայտարարություն էր տարածել Զեյնալյանի՝ մանդատը վայր դնելու դիմումի վերաբերյալ: