|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վաղը՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի «Վայք» նստավայրում տեղի է ունենալու Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ հերթական քրեաքաղաքական շինծու գործով դատական նիստը: Այս մասին հայտնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Նիստը լինելու է դռնբաց: Հիշեցնեմ, որ սույն գործով Գերասիմ Վարդանյանը չորս ամիս գտնվել է կալանավայրում, այժմ խափանման միջոց է ընտրված տնային կալանքը, իսկ սահմանադրական դատարանը՝ սույն գործով որպես քաղաքական հետապնդման գործիք հանդիսացող 236-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ կարծիք ստանալու համար, դիմել է Վենետիկի հանձնաժողով»,- գրել է նա: