|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նոյեմբեր 1-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն և Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր:
Խոսակցության առանցքը հանդիսացավ նոյեմբեր 11-22 Ադրբեջանում տեղի ունենալիք COP29 միջազգային համագումարի լույսին ներքո արցախահայերի իրավուքնների հարցի բարձրաձայնելը:
Արամ Ա. Կաթողիկոսը մեծապես գնահատելով դատախազ Օկամպոյի օգնությունն Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը՝ հայտնեց, որ արդեն ինք վերջին շաբաթների ընթացքում աշխատանքներ է տանում՝ ի խնդիր Արցախի հայության իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման համար: