|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իտալացի դահուկորդուհի Մատիլդա Լորենցին մահացել է մարզման ժամանակ ընկնելուց հետո։ Այս մասին ասվում է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի (FIS) կայքում։
Մարզուհին 19 տարեկան էր։ Ողբերգությունը տեղի է ունեցել Իտալիայի Վալ Սենալես լեռներում գտնվող Grawand G1 լանջին։
Լորենզին մարզման ժամանակ ընկել է ու հարվածել գլխին։ Դահուկորդին հոսպիտալացրել են, սակայն նրան փրկել չի հաջողվել։
2024 թվականին նա ոսկե մեդալ է նվաճել սուպերգիգանտում Իտալիայի առաջնությունում։