|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անձրևաջրերը կրկին կաթվածահար են արել Բաքվի կենտրոնական փողոցները, ինչպես նաև ծայրամասային գյուղերն ու քաղաքները։ Ադրբեջանի մայրաքաղաքի պողոտաներում ու ճանապարհներին անանցանելի ջրափոսեր են գոյացել, ինչը հանգեցրել է երթևեկության խնդիրների։ Բազմաթիվ փողոցներում խցանումներ են։
Բաքվի մետրոյի Քյորօղլու, Կարա Կարաև, Խաթայ և այլ կայարանների տարածքում ստորգետնյա անցումներ են հեղեղված, փողոցները գրեթե անանցանելի են։ Ջրի տակ է հայտնվել նաև Սաբունչու երկաթուղային կայարանի շրջակայքը։ Համապատասխան կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում։
Նշվում է, որ այս անգամ ևս ջրալցվել է այն չարաբաստիկ թունելը, որում նախորրդ շաբաթ հեղեղումից խեղդվել էր երկու մարդ։