|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմում զոհվածների դիմանկարները:
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով: Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հանցագործությունը բացահայտելու գործում Կենտրոնականի քրեական հետախույզներին օգնության եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերները: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց հայտնաբերել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել մայրաքաղաքի բնակիչ 62-ամյա կնոջը: Ոստիկանները կարողացան փաստական տվյալներ ձեռք բերել նաև կնոջ արարքին նախորդող և հաջորդող գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես, առգրավվել և մշակվել են հսկող սարքերի նկարահանումներ, որոնցում երևում է, թե կինն ինչպես է երկու երիտասարդի խնդրում բացել ներկող նյութի տարան, ինչպես է մոտենում շենքին, ներկով ծածկում նկարը և հեռանում:
Կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: