|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Եգիպտոսի Մինյա նահանգում՝ Կահիրեից 250 կմ հեռավորության վրա, երկու մարդատար գնացքներ են բախվել։ Այս մասին գրում է Youm 7-ը։
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ դեպքի վայր է ուղարկել շտապօգնության 23 մեքենա։ Հաղորդվում է 20 տուժածի մասին: Վիրավորները ծանրվնասվածքներ չեն ստացել:
Բախումից հետո երկու վագոն ընկել է ջրանցքը, որոնց հեռացնելու համար դեպքի վայր է ուղարկվել հատուկ տեխնիկա։