|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է,որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կավարտվի 2025 թվականին։ Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ԱՄՆ-ի հետ երկրի հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, գրում է ТАСС-ը։
«Հաջորդ տարվա սկզբից մենք վստահ ենք, որ Վրաստանում ընտրությունների ավարտից, այնուհետև ԱՄՆ-ում մյուս ընտրություններից և Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո, Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները որակապես կվերագործարկվեն»,-ասել է Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Վրաստանն այժմ պատրաստ է վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և ամերիկյան կողմից սպասում է համապատասխան քայլերի։