|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հեզբոլլահ» շարժման մարտիկները սեպտեմբերի 30-ին հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում երեք բնակավայրի և Սաֆադ քաղաքի ուղղությամբ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։
«Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներ են արձակել Սաֆադ քաղաքի ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Դիմադրության հրթիռների հարձակման թիրախում են հայտնվել նաև իսրայելական Քաբրի, Գեշեր Հասիֆ և Սաար բնակավայրերը։