|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Բարձրագույն կրթության և հետբուհական կրթության» ՀՀ օրենքով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Սակայն այս սկզբունքը անհամատեղելի է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործունեության հետ: Համալսարանը երկար ժամանակ արդեն չի հրապարակում կառավարման մարմինների՝ հոգաբարձուների խորհրդի, ռեկտորատի ու գիտական խորհրդի արձանագրություններն ու որոշումները:
Այսպես, հոգաբարձուների խորհրդի վերջին փաստաթղթերը հրապարակվել են 2021թ. ապրիլին, իսկ ռեկտորատի և գիտական խորհրդի փաստաթղթերը՝ համապատասխանաբար այս տարվա ապրիլին և մայիսին: