|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հրապարակը» գրում է․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2023թ. դեկտեմբերի 25-ին: Այդ օրվանից համալսարանի կառավարումը` ռեկտորի պարտականությունների կատարումը, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, վերապահվել է պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանին:
Սակայն մեզ հայտնի դարձավ, որ շուրջ 9 ամիս համալսարանը ղեկավարող Զաքոյանը չի գրանցվել պետական միասնական գրանցամատյանում, այնտեղ որպես բուհի ղեկավար նշված է Ուռուտյանը: Այլ կերպ ասած, համալսարանի ռեգիստրի վկայականում Զաքոյանը չէ ղեկավարը: Իսկ թե ինչպես է նա ստորագրել որոշումներ, կարգադրություններ, հրամաններ եւ ֆինանսական փաստաթղթեր, կարող է որոշ մարմինների հետաքննության նյութ դառնալ: