|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահացացծների թիվը հասել է 3-ի։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ առաջին մահվան դեպքի մասին հայտնի էր դարձել օգոստոսի 19–ին։ Եվս երկու մահ, ըստ ԱՆ–ի, գրանցվել է նախորդ շաբաթ։
«Երկու հիվանդներն էլ 80 անց են եղել, ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ», - նշել են ԱՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վերջին տվյալների Արևմտյան Նեղոսի տենդով վարակվածների թիվը Հայաստանում 108 է։