|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է «բաց խաղալ»` այս անգամ վարույթ են հարուցել Սերժ Սարգսյանի գործով արդարացման դատավճիռ արձակած դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ: Նրան մեղադրում են Վազգեն Մանուկյանի գործի քննության «ողջամիտ ժամկետը» խախտելու համար։
Այս հիմքով դադարեցվեցին նաեւ Ռ․ Քոչարյանի դատավճիռն արձակած Աննա Դանիբեկյանի լիազորությունները: Ոմանց կարող է թվալ, թե անբարեխիղճ դատավորներից են ազատվում, սակայն եթե այս դատավորները մազաչափ հնարավորություն ունենային, մեծ հաճույքով խիստ պատիժներ կսահմանեին այդ բոլոր գործերով»: