|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նրա տեղեկացմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում բարեխիղճ հարկ վճարողները կվճարեն փոփոխված (ավելացված) հարկի գումարը, սակայն նրանց նկատմամբ սահմանված կոնկրետ ժամկետներում տույժեր չեն հաշվարկվի:
Նախագծի վերաբերյալ պատգամավորները տարբեր տեսակետներ արտահայտեցին: Մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հիմնավորեց, որ ներկայացված նախագծով քաղաքացին, մեծ հաշվով, դառնում է «տուգանքի մատերիալ»։
Մանրամասն՝ տեսանյութում։