|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոսկվան վերահսկում է ՆԱՏՕ-ի գործունեությունը Ֆինլանդիայում և գնահատում է հնարավոր ռիսկերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն։
«Ֆինլանդիայի տարածքում ուսուցողական մարտական գործողությունները մեր երկրի դեմ հիբրիդային պատերազմի մի մասն են: Բացի այդ, նման ակտիվության արդյունքում նոր սպառնալիքներ են ստեղծվում Հեռավոր Հյուսիսում անվտանգության, նավագնացության, տնտեսական գործունեության համար։ Մենք վերահսկում ենք, թե ինչ է կատարվում, գնահատում ենք հնարավոր ռիսկերը, և մեր զինվորականները համապատասխան եզրակացություններ են անում»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։