|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սյունիքի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները ջանում են այլևս քաղաքականությամբ չզբաղվել, սակայն «քաղաքականությունն» է սկսել ակտիվորեն «զբաղվել» քաղաքապետերով։ Եվ որքան ջանասիրությամբ են Գորիսի, Քաջարանի քաղաքապետերը կամուրջներ գցում դեպի ՔՊ, այնքան ավելի ինտենսիվ են իրավապահները խորանում նրանց «մութ անցյալում»։
Կոմպլեմենտար քաղաքականության ցայտուն դրսևորում է Մանվել Փարամազյանի աշխատասեղանի լուսանկարը. երբ 2020-2021 թվականներին Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից ավելի իրատեսական էր՝ Քաջարանի քաղաքապետի սեղանը, ՀՀ դրոշին զուգահեռ, զարդարում էր նաև Արցախի Հանրապետության դրոշը։
Փաշինյանի հեռացման հարցը առկախվեց` անհետացավ նաև Արցախի դրոշը Քաջարանի քաղաքապետի սեղանից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։