|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Յունիսպորտ ակումբն ամփոփել է 2024թ. ամառային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներին աջակցելու իր ծրագրի արդյունքները։ Յունիսպորտ ակումբի երկու անդամներ՝ գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը և ըմբիշ Մալխաս Ամոյանը, դարձան Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիրներ:
Յունիսպորտ ակումբը միավորում է տարբեր մարզաձևերը ներկայացնող պրոֆեսիոնալ մարզիկների և աջակցություն ցուցաբերում նրանց: Ակումբը նպաստում է տարբեր մարզաձևերի մասսայականացմանը, սպորտի դերի բարձրացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը:
Յունիսպորտ ակումբի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, որը մշտապես աջակցում է ակումբի անդամներին իրենց մարզական հաջողություններն իրականացնելու գործում: