|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ռուսաստանի համար դժվար է հասկանալը, թե ինչու է Երևանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը»,-Ռուսաստանի առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի հաղորդակցություններին, ապա, ցավոք, Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանավորվածությունը, որի ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։ Դժվար է հասկանալ՝ ինչն է այս մոտեցման հիմքում»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ եռակողմ պայմանավորվածությունների «հիմքում դրվածն այսօր էլ մնում է լիովին արդիական»։