|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը: ՀՀ կենտրոնաբան բանկը հորդորում է քաղաքացիներին զգոն լինել և որևէ անձի չտրամադրել անձնական, բանկային տվյալներ, մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներով, չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։
«Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին»,- նշված է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ։
Քաղաքացիներին մոլորեցնելու համար տարբեր պատմություններ են հորինվում, իբրև թե խոշոր շահում ունեն, աշխատանքի, տարբեր փաթեթների վերաբերյալ առաջարկներ են ուղարկում և այլն, տարբեր շփոթեցնող հնարքների դիմում։