|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․
«Իրանում կարծես ամեն բան գրեթե պատրաստ է Իսրայելի դեմ վրիժառության պատասխան գործողության համար։ Այս մասին կարելի է եզրակացնել Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարություններից մեկից, որտեղ քննադատվել է նաև ՄԱԿ-ի անգործությունը, ինչը նշանակում է իրանական մոտալուտ պատասխան հարվածի անխուսափելիության դիվանագիտական հիմնավորում։
Միևնույն ժամանակ, սակայն, Իրանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, աշխարհում ոչ ոք չի կարող վստահաբար խոսել հարվածի կոնկրետ ժամանակի և ձևաչափի մասին։ Ակնհայտ է միայն մի բան՝ Իրանի վրիժառական գործողությունը լինելու է և լինելու է անզուգաչափ, իսկ դրա համար ընտրանքները չափազանց մեծ են՝ սկսած հենց Իրանի տարածքից հրիթռների և անօդաչուների կիրառությամբ կոմբինացված հարվածից, մինչև այս երկրի տարածաշրջանային արբանյակների լայն ներգրավում»։