|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացնում։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ պաշտպանության նախարարությանը հղումով, «մշտական տեղակայման կետերից տագնապով դուրս բերված ստորաբաժանումները տարբեր խոչընդոտներ են հաղթահարել երթուղու ընթացքում՝ օգտագործելով գիշերային տեսողության սարքեր, կատարել են կրակային դիրքեր գրավելու, մարտական տեխնիկան և հրետանային կայանքները մարտական պատրաստության բերելու գործողություններ»: Զորավարժություններն անցկացվում են զինծառայողների գիտելիքներն ու հմտությունները բարելավելու, ինչպես նաև հրետանային ստորաբաժանումների կառավարման հրամանատարական կազմի հմտությունների կատարելագործման նպատակով։