|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Դժբախտ պատահարի զոհ է դարձել Էկվադորի Գուայակիլ քաղաքի «Բարսելոնա» թիմի 20-ամյա դարպասապահ Ջասթին Կորնեխոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ չնշելով մահվան պատճառը։
Էկվադորի լրատվամիջոցները հաղորդում են, որ Ֆուտբոլիստն ընկել է բաղնիքում եւ գլխի վնասվածք ստացել։ Նրան հոսպիտալացրել են հուլիսի 16-ին։ Մեկ օր անց Ջասթին Կորնեխոն մահացել է։ Մեկ այլ վարկածով ֆուտբոլիստը գլխուղեղի անոթի անեւրիզմա է ունեցել։
Կորնեխոն «Բարսելոնայի» սան է, թիմի պահեստային դարպասապահն էր։ Մեկ հանդիպում էլ անցկացրել էր Էկվադորի երիտասարդական հավաքականում։