|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել, հաղորդում է ERR հեռուստաընկերության ինտերնետային պորտալը։
«Կալլասը իր հրաժարականը փոխանցել է նախագահ Ալար Կարիսին։ Արտահերթ նիստի ժամանակ հրաժարական են տվել վարչապետը և ողջ կառավարությունը»,- ասվում է նյութում։
Քանի դեռ նոր նախարարների կաբինետը չի ստանձնել պաշտոնը, Կալլասը կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետ։
ERR-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կալլասը կարող է հրաժարական ներկայացնել հուլիսի 15-ին։
Նա լքում է իր պաշտոնը, քանի որ հունիսի 28-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները հաստատել են նրա թեկնածությունը ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում։