|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան իպետական համալսարանում կբացի «Հայոց լեզու» ուղղություն և հայագիտության բաժին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում հայերի միությունը։
Պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, ISAA-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի վարիչ Ալեքսեյ Մուրավյովի խոսքով՝ սեպտեմբերից կմեկնարկի հայոց լեզվի, այդ թվում՝ գրաբարի (հին հայերենի), հայ ժողովրդի պատմության և մշակույթի ուսումնասիրությունը ուսուցումը։ Բացի դրանից, ամբիոնը մտադիր է զարգացնել համագործակցությունը Հայաստանի բուհերի և այլ երկրների հայագիտական կենտրոնների հետ։ Համակարգող է նշանակվել Անուշ Մարգարյանը։