|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով կմեկնի Տաջիկստան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տաջիկստանի ԱԳՆ-ն։ Այցը նախատեսված է հուլիսի 4-ին և կտևի երկու օր:
«ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի պետական այցը կկայանա հուլիսի 4-6-ը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրավերով։ Այցի շրջանակներում տեղի կունենան երկկողմ բանակցություններ նեղ և լայն ձևաչափերով», – հայտնել է նախարարության ներկայացուցիչը։
Նա նաև հավելել է, որ Չինաստանի առաջնորդը կմասնակցի այլ պաշտոնական միջոցառումների: