|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիոն ռիսկեր պարունակող ամենաթիրախային ոլորտը՝ պետգնումները, գրեթե ամենօրյա լուսաբանման ռեժիմում են` ընթերցողին «ավետելով» հերթական գնման հավանական իրավախախտումը։ Այս պայմաններում իշխանությունը երկրի հարյուրավոր ՀԿ-ներից եւ ԶԼՄ-ներց ընտրել է մեկ առողջապահական ուղղվածության ՀԿ (տե՛ս լուսանկարը), որի չորս անդամը պետք է հսկողություն իրականացնեն միլիարդավոր դրամների գնումների նկատմամբ։


Սա նշանակում է, որ մեկ կազմակերպություն, առանց մրցակցության, ահռելի վերահսկողական պատասխանատվության տակ է: Իսկ մենաշնորհը միայն բիզնեսում չէ, որ վատ հետեւանքներ ունի. այն մերժելի է ամենուր:»