|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին է այցելել Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանին և դեսպանատան քաղաքական պատասխանատուները։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լիբանանի Հանրապետութեան նախագահի ընտրության հարցը և այս շրջանակում փոխանակվել են կարծիքներ։
Նորին Սրբությունն անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքը՝ միջազգային հովանավորությամբ և հիշեցրել Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հրամայականը։ Այս այս հարցով նա խնդրել է Իրանի միջամտությունը, նկատի ունենալով Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական հարաբերությունը ու բարի դրացնությունը: