|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շուռնուխում տեղացած ուժեղ սելավի հետևանքով փակվել էր դեպի գյուղ տանող նորակառույց ճանապարհը: Ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով` այժմ ճանապարհին ընթանում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ:
Սյունիքի մարզպետարանի կողմից անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվել` մաքրման գործընթացն արագ իրականացնելու համար:
Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ նախնական կանխատեսումներով մաքրման աշխատանքները կավարտվեն վաղը և ճանապարհը կրկին բաց կլինի երթևեկության համար: