|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԲՀԿ քաղխորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, հանրության լայն խմբերի բարձրացրած սուր խնդիրների լուծումները տեսնել լուսաձայնային նռնակների մեջ։ Սա կբերի նոր փակուղու՝ լցված թշնամանքով ու չարությամբ։
Անթույլատրելի է ԱԺ-ում կարևորագույն հարցերի քննարկումը վերածել վիրավորանքների ու ծեծկռտուքի թատերաբեմի։
Փշալարերը և հատուկ միջոցները ոչ միայն ժամանակավոր, այլև՝ խիստ անհեռանկար ճանապարհն են՝ երկրի առաջ ծառացած բարդագույն խնդիրների լուծման և միասնական ելքեր գտնելու համար։
Մեր հաստատակամ դիրքորոշումն է, որ միայն հանրային հաշտեցման և գրագետ, վերկուսակցական ջանքերի ու կարողությունների մեկտեղմամբ է հնարավոր երկիրը դուրս հանել պատմական այս ծանրագույն վիճակից։ Շուտափույթ առողջացում ենք մաղթում երեկ վնասվածքներ ստացած քաղաքացիական անձանց և ոստիկաններին»։