|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեւան-Սեւան ավտոճանապարհին` «Հանդիպում» հացատան մոտ գտնվող գքազալցկայանում է քիչ առաջ պայթյուն եղել: Ականատեսների տեղեկություններով` այս պահին հրշեջները փորձում են հանգցնել կրակը, նրանք քաղաքացիներին հորդորում են կրակին մոտ չգնալ, քանի որ կարող նորից պայթյյուն լինել: Շտապօգնության մեքենաները մի քանի հոգու տեղափոխել են հիվանդանոցներ: Զոհերի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ: