|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Չէի պատկերացնի, որ իմ հայրենիքում ոստիկանը կխոշտանգի հոգևորականին»,- այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել Սարկավագը։
Նշենք , որ հոգևորականը լիբանանահայ է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանները Դանիել Սարկավագի նկատմամբ բռնի ուժ են գործադրել՝ «Հայր սուրբ, հայր սուրբ» ասելով հարվածել են:
Ի դեպ, Բագրատ Սրբազանի գլխավորած երթն այս պահին Քննչական կոմիտեի դիմաց է։
Նաև նշենք, որ մայիսի 31-ին ԱԳՆ շենքի դիմաց խաղաղ աննազանդության ակցիայի ժամանակ, ոստիկանությունն անհիմն ձերբեկալել է 27 քաղաքացու, որոնք գտնվում են Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների ձերբակալվածների պահման վայրերում:
Մանրամասն՝ տեսանյութում։